Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը ժամանել են Թուրքիա (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր:
Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը:
Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: