Մակրոնը Պուտինի հետ քննարկել է սիրիական հիմնախնդրի կարգավորումը Ստամբուլի գագաթնաժողովից առաջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ի առավոտյան իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ սիրիական հիմնախնդրի կարգավորման շուրջը քառակողմ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Ստամբուլում: Այս մասին հաղորդում է Tacc-ը:
Այս մասին հաղորդել է BFM TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մի աղբյուր: Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում Մակրոնը, մասնավորապես, ընդգծել է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:
Մակրոնը նաեւ ցանկանում է, որ գագաթնաժողովի մասնակիցները խոստանան թույլ չտալ քիմիական զենքի կիրառում, ինչպես նաեւ ապահովեն հրադադարի ռեժիմի երկարատեւ պահպանում՝ հումանիտար աղետից խուսափելու համար, նշել է հեռուստաալիքը: Կրեմլի մամուլի ծառայությունն այս զրույցի մասին առայժմ չի հայտնել: