Մամեդյարովը ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Մամեդյարովը հայտարարել է, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերի հիման վրա», հայտնում է haqqin.az-ը-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Ռուդոլֆ Միխալկան, իր հերթին, նշել է, որ առաջին անգամ է այցելում տարածաշրջան, եւ շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար: