Այսօր հոկտեմբերի 27-ն է` ոճրագործության 19-րդ տարելիցը
Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 19-րդ տարելիցն է: Ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:
19 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով գլխատվեց Հայաստանի իշխանությունը. ողբերգություն, որը շատ երկար ժամանակ դեռ կհիշվի մարդկանց կողմից:
Ոճրագործության արդյունքում սպանվեցին ժողովրդի քվեն ստացած գործիչները, որի արդյունքում իշխանությունը մնաց մարդկանց ձեռքում, որոնք նման մանդատ չէին ստացել: