«Կարիբյան ծովի ծովահենները» առանց Ջոնի Դեպի
«Դիսնեյ» ընկերությունը վերջերս հայտնել էր, որ բանակցություններ է վարում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի համար շարունակություն թողարկելու մասին, որում, ինչպես հաղորդվում է, չի նկարահանվի Ջոնի Դեփը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, ֆիլմաշարի սցենարիստ Ստյուարտ Բիտտին հաստատել է, որ Դեփի ժամանակները «Ջեք Ճնճղուկի» դերում անցել են:
«Կարծում եմ՝ նա մեծ աշխատանք է կատարել: Անշուշտ, այդ կերպարն իր սեփականն է դարձրել, որն էլ նրան ամենամեծ հռչակն է բերել: Դա հոյակապ էր նրա համար և հոյակապ էր մեզ համար: Մի տխրեք, քանի որ դա ավարտվել է, ժպտացեք, որ դա տեղի է ունեցել», - ասել է սցենարիստը:
Ջոնի Դեփը 14 տարվա ընթացքում նկարահանվել է հայտնի ֆիլմաշարի 5 մասում, որոնք վարձույթում 4.5 մլրդ դոլարի եկամուտ են բերել՝ դառնալով բոլոր ժամանակների 12-րդ խոշորագույն ֆիլմաշարը: