Թուրքական դատարանը Գերմանիայի քաղաքացուն 6 տարվա ազատազրկման է դատապարտել
Գերմանիայի 29-ամյա քաղաքացի Պատրիկ Կ.-ն, որը բնակվում է Հեսսեն երկրամասում, թուրքական դատարանի որոշմամբ`դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչպես հայտնում է DW.com-ը, գերմանացուն մեղադրում են ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու համար: Բացի այդ, դատարանը նրան 20 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել երկրի փակ շրջան այցելելու համար:
Պատրիկ Կ.-ին ձերբակալել էին դեռևս մարտին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում: Թուրքական իշխանությունները նրան կասկածում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) քրդական զինված խմբավորումներին անդամակցելու մեջ:
Դատախազությունը մեջբերում է նրա բջջային հեռախոսից ուղղարկված էլեկտրոնային նամակները, որոնց համաձայն վերջինս քրդական ուժերի հետ կապի մեջ է եղել և որպես գրոհային իր ծառայություններն է առաջարկել: Գերմանացու ընտանիքի անդամներն ու ընկերները հերքում են նմանօրինակ մեղադրանքները: Նրանց խոսքով՝ Գերմանիայի քաղաքացին Թուրքիա է մեկնել որպես զբոսաշրջիկ: