Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղտնի մասնաճյուղի գործունեությունը, որը նրանք ծավալում էին Մոսկվայի մարզում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնին, ուժայինները 6 գրոհայինի են ձերբակալել, որոնք ծրագրում էին Մոսկվայում ահաբեկչական հարձակումներ իրականացնել հրազենի և ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ:
Ձերբակալվածներից առգրավել են հրազենը, ահաբեկչությունների նախապատրաստման մասին հաշվետվությունը, ռումբերի պատրաստման սխեման և գումար: Հանցավոր խմբի գործողությունները ղեկավարել են Սիրիայում գործող էմիսարները:
Քրեական գործ է հարուցվել: Քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվում: