Օմսկում կինը համակարգչի ստեղնաշարով հարվածել է բժշկին՝ պատճառելով ուղեղի ցնցում
Օմսկում հիվանդանոցներից մելում 47-ամյա հիվանդը ստեղնաշարով հավածել է բժշկի գլխին՝ պահանջելով որ իրեն ստուգեն ուլտրաձայնային եղանակով:
Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննչական բաժինը:
Բաժնում նշել են, որ այս տեղեկեությունը ՔԿ-ն իմացել է տեղի ԶԼՄ-ներից:
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 24-ին Օմսկի բուժհաստատություններից մեկում 47-ամյա կինը, պահանջելով անցկացնել ուլտրաձայնային ստուգում, որով նշվածչի եղել նրա ստուգման կարգը, համակարգչի ստեղնաշարով հարվածել է բժշկի գլխին՝ պատճառելով ուղեղի ցնցում:
ՔԿ-ն քայլեր է ձեռնարկում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու համար: