Երկու անչափահասի բռնաբարած պեդոֆիլը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հոկտեմբերի 19-ին Իրկուտսկի շրջանի 51-ամյա բնակիչ Սերգեյ Շերեմետը բռնաբարել է 2 12-ամյա աղջիկների: Հայտնի է, որ տղամարդը ազատ էր արձակվել բանտից կես տարի առաջ: Այս մասին գրում է Риа новости-ն:
Չորեքշաբթի առավոտյան Ստոլբովա գյուղի բնակիչներից մեկը խանութում բռնել է 51-ամյա պեդոֆիլին և պահել մինչև ոստիկանության ժամանումը: Սերգեյ Շերեմետը հետախուզվում էր ոստիկանւոթյան կողմից: Նա երկրար ժամանակ թաքնվում էր գյուղից ոչ այնքան հեռու գտնվող անտառում: Ոստիկանությունում Շերեմետը խոստովանել է իր հանցանքը:
Երկու անչափահասների նկատմամբ սեռական բռնության փաստերով հարուցվել է քրեական գործ: