Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ ազգերի մայրենի լեզուների պահպանման մասին
Ռուսաստանի Դաշնոթյան նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել ֆոնդ հիմնելու մասին, որը պետք է զբաղվի Ռուսաստանում առկա լեզուների ուսումնասիրությամբ և պահպանմամբ: Որոշման մասին տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ Ֆոնդը ստեղծվել է ՌԴ ազգերի մայրենի լեզուների ուսումնասիրման և պահպանման նպատակով:Փաստաթղթում նաև ասվում է, որ լեզուները համարվում են «ազգային արժեք» և երկրի «պատմամշակութային ժառանություն»: