Պուտինից հարցազրույց վերցրած հաղորդավարուհին 50 մլն դոլար է պահանջում NBC-ից
Ամերիկացի հեռուստահաղորդավար Մեգին Քելլին, ով NBC-ից հեռացվել է ռասսիստական մեկնաբանության համար, հեռուստաալիքից պահանջել է 50 մլն դոլար, հաղորդում է TMZ- ը:
Պորտալի տեղեկություններով, Քելլիի տարեկան աշխատավարձը կազմում է 25 մլն դոլար: Պաշտոնից ազատվելիս՝ 1 տարի և10 ամիս էր մնացել երեք տարվա պայմանագրի ավարտին:
Ինչպես հաղորդվում է, նրա փաստաբանը մտադիր է հեռուստաալիքից 50 մլն դոլար պահանջել: Հակառակ դեպքում հեռուստահաղորդավարուհին մտադիր է դատական հայց ներկայացնել NBC-ի դեմ:
Ռուսաստանում Մեգին Քելլին հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից վերցրած հարցազրույցներով: Դրանցից վերջինը թողարկվել է 2018 թ. մարտին: