Բժիշկների կողմից թույլ տրված հրեշավոր սխալներ. Հեռացրել են առողջ աչքը
Այս հրեշավոր սխալն արդեն 121 «տարեկան» է: 1892 թ. 10-ամյա Թոմաս Ստյուարտի հետ դժբախտ պատահար էր տեղի ունեցել. Տղան դանակով կպել էր իր աչքին, ինչի հետևանքով կորցրել էր տեսողությունը: Բժիշկ Ալեքսանդր Փրաուդֆութը հանգել էր այն եզրակացության, որ վնասված աչքը պետք է հեռացնել: Միայն վիրահատությունն ավարտելուց հետո էր բժիշկը նկատել, որ հեռացրել է առողջ աչքը: