Samsung-ը հերքել է Քսենիա Սոբչակի դեմ դատական հայց ներկայացնելու մասին լուրերը
Samsung-ը ուղղակի խոսակցություններ է անվանել ԶԼՄ-ներում տարածված լուրերը թե հեռուստահաղորդավարուհի Կսենիա Սոբչակի նկատմամբ դատական հայց է ներկայացվել:
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, թե իբր Samsung-ը մտադիր է դատի տալ հաղորդավարուհուն: Նշվում է, որ Սոբչակը ընկերության բրենդ-ամբասադորն է հանդիսանում, բայց նա հրապարակայնորեն օգտագործում է iPhone: Պնդվում էր, որ Samsung-ը կպահանջի 1,6 մլն դոլար:
Samsung-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատական գործերի և տուգանքների վերաբերյալ բոլոր շահարկումները հորինված են: