Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առաջին անգամ մեկնաբանել է սաուդցի լրագրողի աղմկահարույց սպանությունը
Մոհամմեդ բին Սալմանն ասել է, որ լրագրող Ջամալ Հաշողջիին սպանողները պատասխան կտան օրենքի առջև:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը, հայտարարել է, որ լրագրող Ջամալ Հաշողջիի սպանությունը «անհարկի» և «բոլոր սաուդցիների համար ցավալի միջադեպ» է: Այս մասին բին Սալմանը հայտարարել է ներդրողների համար կայացած համաժողովում:
«Դա շատ ցավալի միջադեպ էր բոլոր սաուդցիների և այս մոլորակի վրա բոլոր մարդկանց համար: Դա անհրաժեշտ չէր»,- ասել է բին Սալմանը:
Նշվում է, որ սա Սաուդյան Արաբիայի թագաժառանգի առաջին մեկնաբանությունն էր՝ լրագրողի սպանության մեջ իր խորհրդականների ներգրավված լինելու մասին տեղեկությունից հետո: