Անվտանգության աշխատակիցը Մեգան Մարկլին դուրս է բերել Ֆիջիի շուկայից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարկլը, շատ արագ լքել է Ֆիջիի Սուվայի շուկան, քանի որ իր անվտանգության աշխատակիցը հորդորել է սեփական անվտանգության համար դուրս գալ շուկայից՝ հավաքված մեծ բազմության պատճառով:
Նշվում է, որ շուկայում մեծ բազմություն է եղել, մարդիկ փողոցները շրջափակել են Մարկլին ողջունելու համար:
Մարկլը կարողացել է խոսել մեկ վաճառողի հետ և հեռվից բարևել է բոլորին: Ընդհանուր առմամբ շրջայցը տևել է 15 րոպե:
Քենսինգտոն պալատի մամուլի խոսնակը նշել է, որ Մեգանի այցը ընդհատվել է բազմության անվերահսկելի դառնալու պատճառով:
Նրանցից շատերը, ովքեր եկել էին ողջունելու Մակլին, ասել էին, որ հիասթափված են, որ իրենքչկարողացան տեսնել նրան, մինչդեռ մի քանի ժամ սպասել էին նրա գալուն: