Հայտնի են ամենաշատ վարձատրվող հեռուստատեսյաին դերասանների անունները. Forbes
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհում ամեշատ վարձատրվող հեռուստատեսային դերասանների ցուցակը:
Առաջին 4 տեղերը զբաղեցրել են «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի գլխավոր դերասանները: Ջիմ Փարսոնսը, ով սերիալում Շելդոն Կուպերի դերակատարն է, տարեկան ստանում է 26,5 միլիոն դոլար: Վերջինիս 4 տարի շարունակ հաջողվում է զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Նրան հետևում են սերիալային իր գործընկերները՝ Ջոննի Գալեկին, Սայմոն Հելբերգը և Կունալ ՆԻյարը: Առաջին երկուսի տարեկան եկամուտը կազմում է 25 միլիոն դոլար, իսկ երրորդինը՝ 23,5 միլիոն:
Առաջին հնգյալը եզրափակում է Մարկ Հերմոնը, ով «Ծովային ոստիկանություն» հեռուստասերիալի գլխավոր դերակատարն է: Նրա տարեկան եկամուտը կազմում է 19 միլիոն: