Ջոն Բոլթոնը՝ Բաքվում
Այսօր Բաքու է ժամանել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ ստացված հաղորդագրությունների, բանակցություններ են սկսվել Բոլթոնի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի միջեւ։
Այցի ընթացքում, ինչպես հաղորդում է News.az կայքը, Բոլթոնը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար այլ անձանց հետ՝ քննարկելու համար ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջեւ համագործակցությանը զարկ տալու հեռանկարները։ Քննարկվելու են նաեւ տարածաշրջանային հարցեր։