«Դեդփուլ» ֆիլմի սցենարիստները կվերաթողարկեն «Կարիբյանի ծովահենները»՝ Դիսնեյի համար
Disney ընկերությունը բանակցություններ է սկսել սցենարիստներ Պոլ Վերնիկի և Ռեթթ Ռիզի հետ: Ընկերությանն է պատկանում «Կարիբյանի ծովահենները» նկարահանելու իրավունքը՝ որով հենց այս սցենարիստները պետք է զբաղվեն:
Մինչ այդ, նրանք գրել են Դեդփուլի երկու մասերի սցենարները:
Հիշեցնենք, որ «Կարիբյանի ծովահենները» ֆիլմը արդեն14 տարեկան է: Այն բաղկացած է հինգ մասից և ֆիլմի ստեղխողներին բերել է մոտ չորս ու կես միլիարդ դոլարի եկամուտ: Պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը աշխատել է բոլոր ֆիլմերի վրա և նրան արդեն առաջարկվել է շարունակել աշխատանքը նախագծի վրա: Գլխավոր դերակատար Ջոնի Դեպն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նոր ժապավենում: