Ռուս հայտնի հաղորդավարուհիները պարել են հայկական երաժշտության ներքո (տեսանյութ)
Ռուս հայտնի հաղորդավարուհիներ Քսենյա Բորոդինան ու Օլգա Բուզովան մասնակցել են հայտնի գործարար Բորիս Ավագյանի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Ավագյանի կնոջ՝ Յուլյայի ծննդյան օրվան:
Միջոցառման վարողը հարցրել է աղջիկներին՝ կարո՞ղ են արդյոք պարել հայկական պարեր: Դրանից հետո հնչել է հայկական պարային երաժշտություն և աղջիկները սկսել են պարել:
Յուլյա Ավագյանի ծննդյան արարողությանը , որն, ի դեպ, նշել են Երևանում, մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի և «Եվրատեսիլ»-ի աստղեր: