Առավոտյան ԱԺ֊ն պետք է չընտրի նոր վարչապետ. Արամ Մանուկյան
Ավագանու անդամ Արամ Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Վաղը ՝ հոկտեմբերի 24-ին ՝ առավոտյան ԱԺ֊ն պետք է չընտրի նոր վարչապետ։ Չեմ զարմանա, որ ամեն ինչ սկզբունքորեն ժողովրդի կամքին հակառակն անող ԱԺ֊ն ցրվելուց առաջ հերթական սաբոտաժի փորձն անի։ Ապահովության համար արժի վաղվա նիստին հետևել ԱԺ այգուց` ժամը 09:30 -ին»: