Հայաստանը ռուսական գազի համար հաշվարկները պետք է ռուբլով կատարի
Ռուսաստանի նկատմամբ սահմանված ֆինանսական պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտ է, որ Երևանն ու Մոսկվան բնական գազի մատակարարումների իրականացման ժամանակ հաշվարկներում անցնեն ազգային արժույթների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազևը։
Նրա խոսքով՝ ՌԴ–ն իրեն չի կարող թույլ տալ օգտագործել դոլարը Հայաստանի և ԵՏՄ անդամ երկրների հետ հաշվարկներում։ «Դոլարը թունավոր արժույթ է դարձել։ Դոլարի ցանկացած օգատգործում մեր հարաբերություններում հղի է քաղաքական ռիսկերով»,–պարզաբանել է Գլազեւը։
Միաժամանակ, տնտեսագետի կարծիքով, հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու ժամկետները կախված են գործընկեր երկրների կոնկրետ պարտավորություններից եւ բարի կամքից, քանի որ նրանք պետք է վերանայեն պայմանագրային պարավորություններն ու վերաշարադրեն ոչ միայն վճարային արժույթը, այլ նաև գնագոյացման պայմանները։