Մեդվեդևը չի բացառել, որ Ռուսաստանը արգելի Ուկրաինայի մի շարք ապրանքների ներկրումը
Ռուսաստանը կարող է արգելել իր տարածք ներկրել մի շարք ուկրաինական ապրանքներ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով առաջարկը մոտ ժամանակներս պատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
«Հարցը գնալու է այն մասին, որպեսզի թույլ չտանք, որ մի շարք համապատասխան ապրանքներ, որոնք արտադրվում են Ուկրաինայում, ներկրվեն Ռուսաստան»,- հայտարարել է Մեդվեդևը:
Բացի այս, նախատեսվում է նաև այնպիսի չափորոշիչ, որ հակադարձ պատժամիջոցները արգելք կդնեն Ռուսաստանից դեպի Ուկրաինա ֆինանսական կապիտալի դուրսբերման վրա: