Սկսում եմ վախենալ. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյտինգայինը պահպանվեց։ Վստահաբար կպնդեմ, որ վատ պառլամենտ կլինի, քանզի հետհեղափոխական մթնոլորտում վարկանիշայինով ընտրությունն ամեն ինչի մասին է լինելու (հեղափոխության մեջ ներդրում ունենալու, լավ մարդ կամ բարեգործ-ավտարիտետ լինելու), բայց ոչ պրոֆեսիոնալների, գաղափարների հաղթանակի։
Ու դա վախենամ անակնկալներով լեցուն ու վատ ընտրություն լինի նաև Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի համար, որովհետև այդ ամենը հենց ճչացող ու վճռորոշ կարող է լինել այդ խմբակցությունում։ Անկեղծ սկսում եմ վախենալ, որովհետև ևս 5 տարի անփորձ ու անհմտություն վիճակներով լիքը ներքին ու արտաքին քաղաքական հետևանքներ (խորհրդարանի թուլություն ու գործադիրի թելադրող վիճակ, արտաքին քաղաքականություն ու խորհրդարանական դիվանագիտություն) է բերելու»։