Պուտինը և Էրդողանը Ստամբուլում կանցկացնեն առանձին հանդիպում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Սիրիայի գագաթնաժողովի շրջանակներում կանցկացնեն առանձին երկկողմ հանդիպում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության չորրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Բուրավովը:
- Ինչպես արդեն հայտնի է, մեր նախագահների հանդիպումը բազմակողմ ձևաչափով կկայանա մյուս օրը: Պուտինն ու Էրդողանը առանձին երկկողմանի հանդիպում են նախատեսում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում:
Նա ավելացրեց, որ երկու երկրների ղեկավարները միշտ էլ քննարկելու բան ունեն, քանի որ դա նպաստում է Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացմանը:
Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում հավաքվելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները` Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: