Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի՞ Ուկրաինայի նկատմամբ
Ուուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի վերաբերյալ տնտեսական պատժամիջոցների մասին նախագահական որոշումը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»- ն:
Մամուլի քարտուղարի խոսքերով, Ռուսաստանը Ուկրաինային համարում է իր գործընկերը:
«Ուկրաինայի ժողովուրդը եղել և մնում է եղբայր ժողովուրդ Ռուսաստանի համար, բացառությամբ այդ ժողովրդի անհաջող ներկայացուցիչների, որոնք ծայրահեղ ազգայնամոլական տրամադրությունների մեջ են», - ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատժամիջոցները կկիրառվեն Ուկրաինայի ողջ ժողովրդի նկատմամբ: