Ադրբեջանում մահացու ծեծել են տղամարդուն, որը ամուսնացած կնոջն առևանգել է ազգականների մոտից
Ադրբեջանում մահացու ծեծել են տղամարդուն, որը ամուսնացած կնոջն առևանգել է ազգականների մոտից:
Report-ը հայտնում է, որ 25-ամյա Այնուր Ասադովային առևանգել է ամուսնու զարմիկը՝ 26-ամյա Էլշադ Ասադովը: Ըստ տեղեկությունների՝ կինը Է. Ասադովի հետ փախել է սեփական համաձայնությամբ:
Միջադեպից հետո կնոջ հայրը՝ Սադիղ Դադաշովը, ազգականներ Էլման Մուրադովը և Մաթլաբ Մուրադովը Է. Ասադովին ծեծել են՝ նրան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով: Է. Ասադովը ստացած վնասվածքների հետևանքով մահացել է: Երեք տղամարդիկ ձերբակալված են: