Ադրբեջանցի պատգամավորը ցանկանում է, որ Թուրքիայում բացվի Ղարաբաղ անունով զբոսայգի
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազատ դեմոկրատների խմբի» փոխնախագահ Գանիրա Փաշաևան ով հայտնի է իր հակահայկական հայացքներով, Թուրքիայում է:
Իզմիր քաղաքում նա ներկա է գտնվել «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողությանը։ Այնուհետև մեկնել է Թուրքիայի Թոքաթ նահանգի համանուն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։
Լրագրողների հետ հանդիպմանը Փաշաևան մասնավորապես ասել է.
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայում Ղարաբաղի զբոսայգի լինի։ Ղարաբաղը բոլորիս ընդհանուր վիշտն է ու ցավը։ Ղարաբաղի զբոսայգու բացումն ուղերձ կլինի թե՛ բարեկամին և թե՛ թշնամուն»: