Պուտինը և Թրամփը կհանդիպեն նոյեմբերին
Մոսկվայում ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության խորհրդական Ջոն Բոլտոնի այցի ընթացքում կարող է բարձրացվել երկու երկրների նախագահների հերթական հանդիպման հարցը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»- ն:
Աղբյուրի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 11-ին Փարիզում կամ Բուենոս Այրեսում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ: