Կերչի հարձակման հետևանքով տուժած մարդիկ դեռևս հոսպիտալացված են
Կերչի հարձակման հետևանքով հիվանդանոցներում հոսպիտալացվել է 50 մարդ: Այս մասին հայտնում է Ղրիմի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ներկայումս Ղրիմի բժշկական կազմակերպություններում կան 25 հոգի: Բացի այդ, 25 տուժողներ այժմ գտնվում են Մոսկվայի և Կրասնոդարի երկրամասի բժշկական հաստատություններում», - նշվւմ է բաժանմունքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Վլադիսլավ Ռոսլյակովը պայթեցրել է Կերչում գտնվող քոլեջը, իսկ հետո սկսել է կրակել բոլորին, ովքերհայտնվել են իր ճանապարին: Ապա հրաձիգը ինքնասպան է եղել քոլեջի գրադարանում: