Եվրահանձնաժողովը մտադիր է չեղարկել Շենգենյան գոտում սահմանային հսկողությունը
Եվրահանձնաժողովը կոչ է արել դադարեցնել սահմանային վերահսկողության իրականացումը Շենգենյան գոտում։ Այս մասին հայտարարել է ներգաղթի հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։
Հանձնակատարի խոսքերով՝ վերջին տարիներին Շենգենյան գոտու այցելուների համար անվտանգության մակարդակը զգալիորեն աճել է։ Այդ կապակցությամբ սահմանապահ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը վերանում է։
Սահմանային հսկողություն իրականացնող երկրների թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Ավստրիան և Նորվեգիան։ Ձեռնարկված միջոցառումները բացատրվում էին ԵՄ ներսում ինչպես միգրացիոն հոսանքների առկայությամբ, այնպես էլ իսլամիստական ահաբեկչություններով։
Շենգենյան գոտին ներկայումս 26 երկիր է ներառում, որոնցից 22-ը ԵՄ երկրներն են։