Թուրքիայում հաջորդ տարի հյուրանոցների գները կաճեն 15%-ով
2019թ․ ամռանը Թուրքիայի հյուրանոցներում հանգստանալու համար պահանջվող գումարները կարող են աճել 10-15%-ով։ Դա պայմանավորված է նախորդ ամռանը հյուրանոցների գերծանրաբեռնվածությամբ, ինչի հետ կապված բարձրացել է պահանջարկը՝ գրում է komersant.ru-ն։
«Մինչ այժմ թուրքական հյուրանոցների գնացուցակը շարունակում է նույնը մնալ, սակայն ընդհանուր միտումը ակնհայտ է։ 2018թ․հյուրանոցների գները նախորդ տարվա համեմատ բարձրացել են 15-30%-ով։ 2019թ․ պետք է ակնկալել, որ հյուրանոցային ծառայությունների գները կաճեն 10-15%-ով»,- ասել է Coral Travel կազմակերպության տնօրեն Էրդջումենթ Յունալանան։
Նա ուշադրություն է հրավիրել վաղաժամկետ ամրագրման ծառայությունների վրա։ Նրա խոսքով՝ հյուրանոցները զեղչեր և ավելի ցածր գներ են առաջարկում այդ դեպքում։