Բուշի դուստրը խոսել է Սպիտակ տան ուրվականների մասին
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դուստր Ջեննա Բուշ-Հաջերը հայտարարել է, որ Սպիտակ տանը հանդիպել է ուրվականների: Հաղորդում է Huffington Post- ը:
Ջեննան NBC հեռուստաալիքին պատմել է, որ Սպիտակ տանն իր կյանքի ընթացքում նա և իր քույրը` Բարբարան, լսել են դաշնամուրային երաժշտություն 20-ականներին համահունչ, որը գալիս էր բուխարիից:
«Մենք դա քննարկեցինք մեր մեջ: Բայց նրանք եկան լավ մտադրություններով: Նրանք բարեկամական ուրվականներ էին»,- կիսվում է Բուշ Հաջերը: