Տարոն Մարգարյանը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը Facebook-ի իր էջում տեղեկացրելել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի լքել Հայաստանը:
«Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Տարոն Մարգարյանի ընտանիքը Հայաստանում է՝ Երևանում»,- նշել է Ա. Գևորգյանը:
Լրատվամիջոցներից մեկը լուր էր տարածել` հայտնելով, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նաև նշել էր, որ նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: