Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին
ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարեսկզբին, հայտնում է Reuters-ը:
«Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին», - ընդգծել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի նոր հանդիպումը տեղի կունենա մոտակա ամիսների ընթացքում:
Հուլիսի 12-ին Սինգապուրում պատմության մեջ առաջին անցկացվել է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողով: Դրա արդյունքներով Թրամփը և Կիմ Չեն Ինը ընդունել են համատեղ հայտարարություն: