Աֆղանստանում ընտրությունների օրը 15 քաղաքացի է զոհվել հարձակումների հետևանքով
Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ զոհվել է 15 մարդ, իսկ ավելի քան 110-ը վիրավորվել են այսօր տեղի ունեցած հարձակումների արդյունքում: Այս մասին հայտնում են Pajhwok գործակալությունը:
Սակայն պետական գործակալությունը չի պարզաբանում, թե խոսքը ինչ հարձակման մասին է:
Ընտրատեղամասերը բացվել էին շաբաթ օրը աֆղանստանի 32 մարզերում: Քաղաքացիները ընտրում են Ազգալին պալատի պատգամավորներ:
Տեղի հեռուստաընկերությունների ձոխանցմամբ՝ չնայելով վտանգներին և սպառնալիքիներին աֆղանացիները, այդ թվում նաև կանայք, ակտիվորեն մասակցում են ընտրություններին: Հաշվառված է 8,8 միլիոն ընտրող: Ընտրություններին պայքարում է 2,7 հազար թեկնածու 249 տեղի համար: