Դա հանցագործություն է. ոստիկանությունը փնտրում է արձանին աչքեր կպցրած կատակասեր քաղաքացուն
Սավաննայի (Ջորջիա նահանգ) ոստիկանությունը հայտարարություն է տարածել տեղի քաղաքացու մասին, ով տիկնիկի աչքեր է կպցրել գեներալ Նատանիել Գրինի արձանի աչքերի տեղում: Արձանի զվարճալի նկարը հրապարակվել է Սավաննայի կառավարության պաշտոնական կայքում, որն էլ մեծ արձագանք է գտել հասարակության շրջանում. նրանք ակտիվորեն սկսել են քննարկել զվարճալի միջադեպը:
Սավաննայի իշխանությունը խորապես ցնցվել է այդ արարքից, քանի որ գեներալը մեծ վաստակ է ունեցել ԱՄՆ-ի կերտման գործում. նա պատերազմների ականավոր գործիչ է եղել և ԱՄՆ-ի անկախության գործում մեծ ավանդ է ունեցել:
«Ո՞վ է արել սա: Ինչ-որ մեկը մեր պատմական հուշարձանին աչքեր է կպցրել : Դա կարող է զվարճալի թվալ, բայց մեր հուշարձաններին՝ հասարակության սեփականությանը վնաս հասցնելը ծիծաղելի չէ: Դա հանցագործություն է: Մենք հույս ունենք գտնել մեղավորին»,- ասվում է հայտարարության մեջ:
համացանցի օգտատերերը չեն համաձայնել ոստիկանության հետ, լուսանկարը մոտ 16 հազար հավանում է հավաքել: Մարդիկ հույս են հայտնել, որ շուտով քաղաքի բոլոր արձանները կունենան այդպիսի աչքեր: