Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին
Բարձրաստիճան ամերիկացի մի պաշտոնյա ասել է, որ հնարավոր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպի այս տարի Փարիզում կամ G20 գագաթնաժողովում, որը տեղի կունենա Բուենոս Այրեսում, հայտնում է Bloomberg-ը:
Հստակեցվում է, որ խոսքը հնարավոր հանդիպման մասին է Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Դրանից բացի, 2 երկրների առաջնորդների հանդիպումը հնարավոր է Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովին, որը սկսվելու է նեյեմբերի 30-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս պահին ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպման շուրջ քննարկումներ չկան, քանի որ Միացյալ Նահանգները այս հարցում նախաձեռնություն չի դրսեւորում: