ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում կոչ են անում օգնել Վրաստանին
Վաշինգթոնի Ատլանտյան խորհրդում անցկացված «Մոխրագույն տարածքների մաքրում» անվանումով համաժողովի մասնակիցները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանի կազմաքանդիչ գործողությունները։ Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ համաժողովի ընթացքում խոսք է գնացել երկրի բռնազավթված տարածքներում ծանր հումանիտար իրավիճակի մասին։ Այդ մասին գրում է apsny.ge-ն։
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն իր ելույթում նշել է, որ Թբիլիսիի արևմտամետ ձգտումները հաստատուն են։ Նրա խոսքով՝ երկիրը կշարունակի ժողովրդավարական ռեֆորմների ուղով ընթանալ։
«Համաժողովի ընթացքում հնչել են Վրաստանին և Ուկրաինային աջակցելու կոչեր, ինչպես նաև Վաշինգթոնի դիրքորոշումը նրա մասին, որ Վրաստանը անպայման կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։