Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը կենտրոնացել է Ալիևների ունեցվածքի վրա
Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաջորդը «չբացահայտված ունեցվածքի օրդեր» կիրառի Ադրբեջանի նախագահական ընտանիքի կնատմամբ, քանի որ Լոնդոնում թանկարժեք գույք ունեցող ադրբեջանցիների ցանկում է գտնվում նաև Ադրբեջանի առաջին ընտանիքը, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
Գործակալության հրապարակման համաձայն՝ Transparency International-ից հայտնել են, որ բրիտանական կողմին տվյալներ են տրամադրվել ադրբեջանցիների անօրինական ունեցվածքի մասին, և, մասնավորապես, ընդգծվում է Ալիևի ընտանիքի անօրինական ունեցվածքը: