Ֆրանսիացին ավելի քան 10 տարի հոր դին պահել է իր տանը
Տարեց ֆրանսիացի Անդրե Արնոն ավելի քան 10 տարի հոր դին պահել է երկրի հյուսիսային շրջանում գտնվող սեփական բնակարանում:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, մումիան հաջողվել է հայտնաբերել միայն Արնո-կրտսերի մահից հետո: Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Սեն-Կանտեն քաղաքում:
Աղբյուրի տվյալներով՝ 79-ամյա Արնո-կրտսերը մահացել է այս տարվա սեպտեմբերին: Որոշ ժամանակ անց նրա բնակարան է այցելել զարմիկը, որն էլ հայտնաբերել է Ֆելիքս Արնոյի մումիֆիկացված մարմինը:
Նշվում է, որ Արնո-ավագը մահացել է ավելի քան 10 տարի առաջ, սակայն նրա մահվան մասին պատասխանատու մարմիններին ոչ ոք չի հայտնել:
Տեղի իրավապահ մարմինները հայտնել են, որ տղամարդիկ երկուսն էլ մահացել են բնական պատճառներով: