Աֆղանստանում վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդում է Աֆղանստանի Tolo News հեռուստաալիքը` վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի գիշերը, Քաբուլ նահանգի Քաբուլ-Կապիսա ավտոճանապարհին:
Աղբյուրի համաձայն, մեկ այլ վթարի հետևանքով ևս 16 հոգի վիրավորվել են, այս միջադեպը ևս տեղի է ունեցել Քաբուլ նահանգում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: