Ալժիրում կանանց արգելվել է հիջաբ կրել աշխատանքի ժամանակ
Ալժիրի իշխանությունները պաշտոնապես արգելել են կանանց հիջաբ կրել՝ գլխաշոր, որն ամբողջովին ծածկում է դեմքը և բաց է թողնում միայն աչքերի մի հատված: Այս արգելքը բացատրվում է նրանով, որ հագուստի նման տարրերը խանգարում են անձի ճանաչմանը:
Տեղական դիտորդները դեռ դժվարանում են գնահատել, թե Ալժիրում նիկաբ կրելու արգելքը կհանգեցնի հանրային քննարկման, հաղորդում է «Ալ-Ջազիրան»: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ Ալժիրի կառավարության որոշումը կարող է քննադատություն առաջացնել կոնսերվատիվ կրոնական կազմակերպությունների և բնակչության որոշակի խմբերի մոտ: