Թրամփը բարձր է գնահատել կոնգրեսմենի 2017 թվականի «հարձակումը» լրագրողի վրա
ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփը բարձր է գնահատել հանրապետական-կոնգրեսական Գրեգ Ջիանֆորտեին The Guardian թերթի թղթակից Բեն Ջեյքոբսի վրա «հարձակման» համար: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Թրամփը քաղաքական գործչին անվանել է «ընտիր տղա» և «դիմացկուն ընկույզ»:
«Գրեգը խելացի է, ի միջի այլոց, երբեք չփորձեք նրան հաղթել նրան: Մարդ, ով կարողացավ նման հարված նետել՝ զիլ տղա է»,- ասել է նախագահը Մոնտանայում իր համակիրների հետ հանդպիման ժամանակ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2017-ին, կոնգրեսմենի գրասենյակում՝ Մոնտանայի նահանգում: Թղթակցի խոսքերով՝ նա փորձել է Ջիանֆորտեին հարց տալ, իսկ վերջինս «հարձակվել է» նրա վրա, շպրտել գետնին և կոտրել լրագրողի ակնոցները:
Գրեգ Ջիանֆորտեն խոստովանել է իր մեղքը և ներողույուն խնդրել կատարվածի համար: