Կերչում սպանդ իրականացրած ուսանողը չէր կարող այնդքան գումար վաստակել զենք գնելու համար. դասախոսի հայտարարությունը
Վլադիսլավ Ռոսլյակովը, ով իրականացրել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջի սպանդը, ամռանը անվճար փորձաշրջան է անցել, որով նա չէր կարող գումար աշխատել և զենք գնել: Այս մասին ասել է քոլեջի դասախոսներից մեկը: Հայտնում է Риа новости-ն:
«Վլադիսլավ Ռոսլյակովը օրինակելի ուսանող է եղել, երբեք բաց չի թողել դասերը առանց հարգելի պատճառի: Բայց իր խմբից ոչ մեկի հետ չէր շփվում: Այժմ ասում են, թե նա կախվածություն է ունեցել համակարգչից: Ոչ, կախում չի ունեցել: Նրա մոտ անգամ բջջային հեռախոսը հայտնվել է մայիսից. իր ծննդյան օրն էր ինչ-որ մեկը նվիրել նրան»,- ասել է դասախոսը:
Նրա խոսքով՝ Ռոսլյակովը ամռանը փորձաշրջան է անցել նավերի վերանորոգման գործարանում, բայց զենքեր գնելու գումար նա այնտեղ այդ գործով չէր վաստակի, քանի որ փորձաշրջանը անվճար հիմունքով է եղել:
«Կարծում եմ՝ նրան ինչ-որ մեկը հովանավորել է»,- կարծում է Ռոսլյակովի դասախոսը: