Իրանի դեսպանատունը՝ Բաքվի հիվանդանոցում գտնվող 8 իրանցի նավաստիների կարգավիճակի վերաբերյալ
Բաքվում Իրանի դեսպանատան մամուլի քարտուղար Սեյյեդ Ալի Մուսավին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից փրկված և Բաքվի հիվանդանոցում բուժվող «Նազմեհր» բեռնափոխադրող նավի անձնակազմի թունավորված 8 անդամների վիճակը գնահատվում է որպես լավ:
«Ընդհանուր առմամբ, թունավորվել են անձնակազմի 11 անդամներ: Նրանցից երեքը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: Բաքվի հիվանդանոցում գտնվող անձնակազմի մյուս 8 անդամների վիճակը գնահատվում է որպես լավ», - ասել է Ս. Մուսավին:
Նրա խոսքերով, Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները հանդիպել են տուժածների հետ և հաստատել են նրանց բավարար վիճակը: «Մենք չենք հրատապ անհրաժեշտություն չենք տեսնում նրանց բուժման համար իրանցի բժիշկներ ներգրավելու համար», - ավելացրել է նա:
Դիվանագետը նաև նշել է, որ անձնակազմի երեք անդամների մահվան պատճառները որոշելու նպատակով քննություն է իրականացվում:
Նա նաև նշել է, որ իրանական բեռնափոխադրող նավը Ակտաուից (Ղազախստան) ցորեն է տեղափոխել Ալյաթ նավահանգիստ (Ադրբեջան):