Հայտնի է Թուրքիայում նախատեսվող Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի օրը
Սիրիայում ընթացող քառակողմ գագաթնաժողողիվ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ, տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 27-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
«Քառակողմ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Օրակարգում լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, Իդլիբի համաձայնագիրը, քաղաքական կարգավորման հարցը»: