Պուտինը և Ուզբեկստանի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի Շավկաթ Միրզաևը ստորագրել են համատեղ հայտարարություն բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
«Այն հստակ ուղեցույց է սահմանում նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետագա աշխատանքների համար` խորացնելու մեր համագործակցությունը»,- ասել է Պուտինը ռուս-ուզբեկական բանակցությունների վերաբերյալ:
Պուտինը նշել է, որ դրան կցված են նաև այլ կարևոր երկկողմ համաձայնություններ, ինչպես նաև՝ խոշոր առևտրային պայմանագրեր: