Ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնն ամուսնալուծվել է
Ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը և Քերի Լյուիսը, 12 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Այդ մասին հաղորդել է 45-ամյա երգչուհու ներկայացուցիչը:
«Զույգի ամուսնալուծությունը չի առաջացրել թշնամանք. նրանք ընկերական հարաբերությունների մեջ են և կշարունակեն ակտիվ մասնակցություն ունենալ իրենց երկու որդիների' 11-ամյա Դենիմի և 10-ամյա Դիզելի դաստիարակության հարցում»- վստահեցրել է Բրեքսթոնի ներկայացուցիչը:
Թոնին և Քերին ամուսնացել են 1998 թ., բայց փաստացի արդեն մի քանի տարի է, ինչ առանձնացել են: Նրանք չէին վճռում պաշտոնապես ամուսնալուծվել, քանի որ վախենում էին տխրեցնել զավակներին: Հիշեցնենք, որ նրանց փոքր որդին տառապում է աուտիզմով:
Ինքը Բրեքսթոնը ևս առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչն էլ թույլ չի տալիս համերգային շրջագայությունների գնալ և դարձել է երգչուհու սնանկ լինելու պատճառը: