Թրամփը հայտարարել է, որ անհետացած սաուդցի լրագրողը մահացած է
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայում անհետացած սաուդյան լրագրող Ջեմալ Հաշուկջին, ըստ երևույթին, մահացած է:
Washington Post-ի լրագրող Ջեմալ Հաշուկջին, հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքը մտելուց հետո անհետացել է;
Միևնույն ժամանակ, Թրամփը հիշատակել է հետախուզական տվյալները: Նա նշել է, որ այս տարբերակը արդեն համոզիչ է:
ԱՄՆ նախագահը սպառնացել է մեղավորներին պատժլ լուրջ միջոցներով, սակայն միաժամանակ ավելացրել, որ դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, պարզ չէ թե ով է կանգնած այս միջադեպի հետևում:
Ամերիկացի առաջնորդը այս հայտարարությունն արել է Մայք Պոմպեոյի հետ զրույցից հետո, ով նոր է վերադարձել Սաուդյան Արաբիա և Թուրքիա կատարախ այցից: