Մեդվեդևը զրուցել է Մակրոնի հետ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել են իրար հետ ASEM («Ասիա-Եվրոպա») ֆորումի սկզում զրուցել են իրար հետ: Այս մասին հաղորդում է Тасс-ը:
Մակրոնը մոտեցել է վարչապետին, երբ վերջինս ՌԴ ղեկավարության գլխավորների հետ սպասել է նիստին: Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Գագաթնաժողովի շրջանակներում վարչապետ Մեդվեդևը հանդիպելու է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, Եվրոպական կոմիտեի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ: